Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՈՒմ էր պետք վարչապետի «անկումը»

ՈՒմ էր պետք վարչապետի «անկումը»
08.12.2017 | 03:13

Gallup International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի»-ի իրականացրած հարցումներից պարզվել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը զգալիորեն ընկել է: Երբ Կարապետյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը, հասարակությունը նրան «նոր մարդ» համարեց լճացած պետական համակարգում, «դրայվոտ» ելույթներն ու հրահանգներն էլ ոչ ձևական փոփոխություններ թվացին: Սակայն ժամանակի հետ մարեցին և՛ դրայվը, և՛ հանրային սպասումները: Այսօր վարչապետի վարկանիշը 28 տոկոս անկում է գրանցել: Ի՞նչ է փոխվել, կամ ո՞վ է փոխվել: Փոխվել են և՛ վարչապետը, և՛ իրադրությունը նրա շուրջ: Ընտրությունների ժամանակ նույն Gallup-ը 80 տոկոսից ավելի վարկանիշ էր ներկայացրել վարչապետի համար: Մեկ տարի հետո, փաստորեն, շատ ջրեր են հոսել:


Այս ամենում էականը, թերևս, այն է, թե ինչու հենց այս պահին հարցման պատվեր եղավ, ո՞ւմ էր պետք հանրությանը ցույց տալ, որ վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն նախկինը չէ: 2018-ին ընդառաջ սա քաղաքական մեսիջ էր ոչ միայն հանրությանը, այլև հանրապետականներին ու քաղաքական բոլոր ուժերին, որպեսզի հասկանան, թե ապագայում ում հետ են գործ ունենալու: Ստացվում է` ՀՀԿ-ում միմյանց հետ սկսել են խոսել հարցումների «լեզվով»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ