ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Լույսը» դաշինքում, հնարավոր է, փոփոխություններ լինեն

«Լույսը» դաշինքում, հնարավոր է, փոփոխություններ լինեն
01.11.2018 | 18:28

«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները, պարզվում է, դեռևս չեն հստակեցրել, թե նշմարվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ի՞նչ ձևաչափով են մասնակցելու: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր, ԼՀ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ակնարկեց, որ «Լույս» դաշինքը կարող է չունենալ այն տեսքը, որն ունի այժմ:
Մարուքյանը փոխանցեց, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի տապալումից հետո նոր իրողություններ են առաջացել, ինչն առիթ է հանդիսացել քննարկումները նոր փուլ տեղափոխելու ու ճանապարհային քարտեզը նորովի գծելու համար:
«Մեզ միանալու այլ ուժերից նույնպես առաջարկներ կան, որ մեծացնենք դաշինքը: Հնարավոր է՝ ինչ-որ այլ ֆորմատ ձևավորեենք: Այս պահին չեմ կարող պատասխանել, թե ինչ արդյունքներ կան, որովհետև քննարկումների մեջ ենք և կոռեկտ չէ հայտնել՝ ում հետ ինչ ենք խոսել»,- ընդգծեց նա:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2772

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ