Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Խա­ղաղ ապ­րե­լու մեր բա­նաձևը

Խա­ղաղ ապ­րե­լու մեր բա­նաձևը
09.10.2020 | 00:29

Պա­տե­րազ­մը փո­խում է ոչ միայն մեր հա­րա­բե­րու­թյուն­ներն աշ­խար­հի հետ, վե­րա­դա­սա­վո­րում­ներ պա­հան­ջում ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, այլև ստի­պում նա­յել մեր ներ­սը, վե­րագ­նա­հա­տել ու վե­րաի­մաս­տա­վո­րել մեր ու­նե­ցա­ծը։ Ժա­մա­նակն է թա­ցը չո­րից զա­տե­լու, նախ­կին­ներ ու ներ­կա­ներ, սևեր ու սպի­տակ­ներ տա­րա­բա­ժա­նում­ներն իս­պառ վե­րաց­նե­լու հենց միայն այն պատ­ճա­ռով, որ այս պա­տե­րազ­մում ա­ռա­ջին իսկ րո­պեից մար­տի նետ­վե­ցին, զոհ­վե­ցին «հնե­րը», այն ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ո­րոնց ըն­դա­մենն ա­միս­ներ ա­ռաջ ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով վար­կա­բե­կում էին։ Եվ իս­կա­պես ա­մեն ինչ գոր­ծով է ա­պա­ցուց­վում, հայ­րե­նի­քի սե­րը երևում է դժ­վար օ­րե­րին։

Գո­նե սրա­նից հե­տո պի­տի վերջ դնել ա­նի­մաստ ու ա­նօ­գուտ գզվռ­տո­ցին, մի տեղ հա­վա­քել կա­րող ու­ժերն ու նույն միաս­նա­կա­նու­թյամբ ար­դեն եր­կիր կա­ռու­ցել, պա­տե­րազ­մի հետևանք­նե­րը վե­րաց­նել։ Փորձ­ված բան է. բո­լո­րիս ու­ժե­րի հա­մա­տե­ղու­մը մեզ միշտ հա­ջո­ղու­թյուն է բե­րում, ու­րեմն ին­չու նույ­նը չենք ա­նում խա­ղաղ պայ­ման­նե­րում, եր­կի­րը շե­նաց­նե­լու գոր­ծում։ Միշտ էլ ա­մեն հա­սա­րա­կու­թյու­նում կան ջուր պղ­տո­րող­ներ, բայց նրանց թի­վը չպետք է հաս­նի այն չա­փե­րի, որ սկ­սենք ներ­սում մեր լե­զուն ու պատ­մու­թյու­նը, ար­ժեք­ներն ինք­ներս մեզ­նից պաշտ­պա­նել։ Եր­կիր կա­ռու­ցելն էլ շնորհք ու համ­բե­րու­թյուն է պա­հան­ջում, բո­լո­րի մաս­նակ­ցու­թյու­նը, բայց մենք արթ­նա­նում ենք միայն այն ժա­մա­նակ, երբ թշ­նա­մին մեր երկ­րի մա­տույց­նե­րում է։ Խա­ղաղ ժա­մա­նակ ա­րա­րե­լու, աշ­խա­տե­լու, հա­մե­րաշխ գոր­ծե­լու ջիղն է պա­կա­սում։
Հի­մա՝ պա­տե­րազ­մի այս թո­հու­բո­հի մեջ, պետք է նաև ձևա­կեր­պել խա­ղաղ ապ­րե­լու և բա­րե­կե­ցիկ եր­կիր ու­նե­նա­լու մեր բա­նաձևը, ո­րը մեր ներ­քին ու ար­տա­քին անվ­տան­գու­թյան ե­րաշ­խի­քը կլի­նի։ Սա պար­տա­վոր ենք ա­նել նախ և ա­ռաջ զոհ­ված հա­րյու­րա­վոր հա­յոր­դի­նե­րի հա­մար՝ որ­պես փոքր «փոխ­հա­տու­ցում» նրանց ա­րա­ծի հան­դեպ։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 9935

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ