Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Իմքայ­լա­կան­ներն ըն­դու­նում են՝ ման­դա­տը Փա­շի­ն­յանն է նվի­րել

Իմքայ­լա­կան­ներն ըն­դու­նում են՝ ման­դա­տը Փա­շի­ն­յանն է նվի­րել
25.12.2020 | 01:37

Այժմ, երբ շատ է քն­նարկ­վում խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան՝ «Իմ քայ­լի» ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ման­դա­տից հրա­ժար­վե­լու կամ խմ­բակ­ցու­թյու­նից դուրս գա­լու հար­ցը, ո­րոշ պատ­գա­մա­վոր­ներ ըն­դու­նում են՝ ման­դատն ի­րենց վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն է ըն­ծա­յել: Թեև նրանք, ով­քեր դուրս են ե­կել խմ­բակ­ցու­թյու­նից, լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում վս­տա­հեց­նում են, որ դռ­նե­դուռ ըն­կած՝ հա­մո­զել են ընտ­րո­ղին, բայց խմ­բակ­ցու­թյան ներ­սում տրա­մադ­րու­թյուն­ներն այլ են: «Ի­րա­տե­սը» օ­րեր ա­ռաջ գրել էր, որ իշ­խող մե­ծա­մաս­նու­թյան ներ­սում մեկ տաս­նյա­կից ա­վե­լի ման­դա­տա­վոր պա­հան­ջում է Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը, բայց դրան նպաս­տող գոր­ծո­ղու­թյուն­նե­րը որևէ կերպ տե­սա­նե­լի չեն:

Թեև մեր զրու­ցա­կի­ցը վս­տա­հեց­նում էր, որ սուր հար­ցեր են բարձ­րաց­նում, ու խմ­բակ­ցու­թյու­նից դուրս չգալն ի­րենց բնավ չի կաշ­կան­դում, բայց պար­զից էլ պարզ է՝ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար­նե­րը բո­լո­րի առջև հս­տակ պա­հանջ են դրել՝ կա՛մ ման­դա­տը վայր են դնում ու տե­ղը զի­ջում նոր՝ թի­մին դեմ չգ­նա­ցող հեր­թա­կան քայ­լա­կա­նին, կա՛մ հա­մա­կերպ­վում ի­րո­ղու­թյուն­նե­րին: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րից մեկն ան­կեղ­ծա­ցավ. «Իսկ այդ ման­դատն ո՞վ է տվել, ի­րե՞նք են վաս­տա­կել: Գրե­թե բո­լո­րը դա ուղ­ղա­կի նվեր են ստա­ցել Փա­շի­նյա­նից: Նրա ան­վան տակ են քվե ստա­ցել, նրա ան­վան տակ՝ քա­րո­զար­շավ ի­րա­կա­նաց­րել, մարդ­կանց ա­սել՝ ընտ­րե­լով մեզ՝ Նի­կո­լին եք ընտ­րում: Հի­մա ինչ­պե՞ս են ա­սում, թե մար­դիկ ի­րենց ճա­նա­չե­լով են հօ­գուտ «Իմ քայ­լի» քվեար­կել: Դա ուղ­ղա­կի աբ­սուրդ է: Գնում են, բա­րով գնան, բայց խմ­բակ­ցու­թյու­նից դուրս գալն ուղ­ղա­կի դա­վա­ճա­նու­թյուն է թե՛ թի­մի, թե՛ վար­չա­պե­տի նկատ­մամբ: Ես ե­ղել եմ ու մնա­լու եմ նրա կող­քին, մի տո­կոս ան­գամ չեմ եր­կմ­տում»:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 10410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ