Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

«Խաղաղության» համար իշխանությունն անընդհատ տալու է, իսկ դիմացինները երբեք չեն բավարարվելու. Տիգրան Աբրահամյան

«Խաղաղության» համար իշխանությունն անընդհատ տալու է, իսկ դիմացինները երբեք չեն բավարարվելու. Տիգրան Աբրահամյան
26.07.2022 | 07:21

Սահմանային համայնքներ կատարած այցերս ցույց են տալիս, որ նույնիսկ տեղում ապրողների մի մասը լավ չի պատկերացնում, թե ինչի են ընդունակ ադրբեջանցիները, և ինչ կարող է լինել փխրուն խաղաղության պայմաններում։
Խոսքս հատկապես վերաբերում է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին հանձնված Քաշաթաղի ու Քարվաճառի շրջաններին, Ադրբեջանին սահմանակից դարձած բնակավայրերին։


Այդ համայնքներում շատ շատերը կարող են ժամերով քննարկել այն բոլոր վերահաս վտանգները, որոնք կախված են իրենց գլխին, սակայն կան մարդիկ, որոնք կարծում են, թե ամեն ինչ ավարտվել է, և իրենց՝ ադրբեջանական դիրքերից մի քանի կմ-ի վրա ապրողներին, այլևս վտանգ չի սպառնում։
Այս տրամաբանությունն անընդհատ իշխանությունն իջեցնում է ներքև՝ հանրությանը, փորձում են խցկել մարդկանց գլուխներում՝ հանգիստ եղեք, ինչ պետք է կտանք, կռիվ չի լինի։
Բայց ճշմարտությունն այն է, որ այդ «խաղաղության» համար իշխանությունն անընդհատ տալու է, իսկ դիմացինները երբեք չեն բավարարվելու։


Այս նույն տրամաբանությամբ սահմանային անվտանգություն են կառուցում, չնայած «կառուցում» բառն այստեղ խիստ չափազանցություն է։
Պատերազմը նույնիսկ այս առումով դաս չդարձավ։

Դիտվել է՝ 9275

Մեկնաբանություններ