Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Նոր աշխարհակարգը ևս կունենա սառը պատերազմի տեսք

Նոր աշխարհակարգը ևս կունենա սառը պատերազմի տեսք
22.02.2025 | 05:42

Հայտնի ասացվածքը՝ «Մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում», այն մասին է խոսում, որ աշխարհակարգ փոխելու նման մեծ գործը առանց մեծ զոհերի հնարավոր չէ, և ուկրաինական ու այլ միջնորդավորված-պրոքսի պատերազմներն ու այլ բնույթի մասշտաբային բախումները մեր աչքերի առջև ընթացող մեծ գործի առաջին քայլերն են միայն:

Միաբևեռ աշխարհից բազմաբևեռին անցումը շատ ցավոտ պրոցես է, քանի որ դրանում կան շատ մեծ կորուստներ ունեցողներ և շատ մեծ շահերի սպասողներ, որն առանց սուր բախումների իրականացվել չի կարող:

Մյուս կողմից էլ, այդ անցումային պրոցեսը դեպի բազմաբևեռ աշխարհ անխուսափելի է, քանի որ աշխարհում ուժի ու հարստությունների ռադիկալ բնույթի տեղաշարժեր են կատարվել՝ ստեղծելով գլոբալ անհավասարակշիռ վիճակ, որը պարպվելով է միայն հնարավոր նոր ու հավասարակշիռին մոտ աշխարհ ունենալու համար:

Հենց աշխարհի՝ անհավասարակշիռ ու լարվածության մեծ պոտենցիալ ունեցող վիճակի պարպումն էլ, խուսափելով գլոբալ ու կործանարար բախումից, վերածվում է այդ լարվածության պարպումների՝ պրոքսի պատերազմների և փակ ու բաց բանակցությունների տեսքով:

Բայց այստեղ պրոբլեմն այն է, որ նման աշխարհակարգային անցումը միարժեք չէ և կարող է ունենալ բազմաթիվ տարբերակներ, և հակամարտ կողմերից ամեն մեկը ուժով ու դիվանագիտությամբ ձգտում է այնպես կազմակերպել գործը, որ նոր աշխարհակարգում ինքն ունենա ավելի նպաստավոր ու ազդեցիկ դիրք, քանի որ դրանից հետո էլ է շարունակվելու ուժային բնույթի գոյության պայքարը:

Բացի դրանից, սպասվող բազմաբևեռ ու բազմաբլոկ աշխարհակարգն ունի հնարավոր ու իրարից սկզբունքորեն տարբերվող ստրուկտուրային լուծումներ, որոնք ունեն տարբեր հնարավորություններ գլոբալ ուժային հավասարակշռության ու կայունության հասնելու համար՝ թեկուզ ժամանակավոր:

Այստեղ էականն այն է, որ առաջատար և վերջնական որոշումներ կայացնելու ունակ հզորներն

ունենան ընդհանուր մեծ շահ, ինչպես դա Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեպքում էր՝ Յալթայում 1945-ին:

Հենց այս իմաստով է քննարկվում հնարավոր Յալթա 2-ի հարցը՝ Թրամփի, Պուտինի ու Սիի մասնակցությամբ գագաթնաժողովի տեսքով:

Բայց այստեղ շատ էական է այն հանգամանքը, որ Յալթա 1-ով հաստատված աշխարհակարգը կայուն դարձավ միայն սառը պատերազմի տեսքով, որն էլ ունեցավ ընդամենը մի 50 տարվա պատմություն:

Այսինքն, անկախ հնարավոր Յալթա 2-ի հնարավոր արդյունքներից, ամենայն հավանականությամբ, նոր աշխարհակարգը ևս կունենա սառը պատերազմի տեսք՝ պայմանավորված ձևավորվող նոր ուժային բևեռների հարաբերություններով:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 18430

Մեկնաբանություններ