Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայաստանը կանգնած է կապիտուլյացիայի շեմին

Հայաստանը կանգնած է կապիտուլյացիայի շեմին
13.03.2025 | 22:41

«Մենք արդեն Ադրբեջանին հայտնել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրված տարբերակի վերաբերյալ մեր մոտեցումները։ Առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը»,- երեկ ասել էր Հայաստանի ԱԳ նախարար

Արարատ Միրզոյանը՝ հիմնավոր կասկածներ ծնելով, որ պաշտոնական Երևանը հերթական անգամ տեղի է տվել Բաքվի ճնշմանը և համաձայնել է միջազգային ատյաններից հետ կանչել հայցերը (չնայած այն հանգամանքին, որ մեր ռազմագերիներին ազատ արձակելու որևէ երաշխիք Բաքուն չի տվել) և փաստորեն համաձայնել է նաև հայ- ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն չտեղակայելու պահանջին (չնայած այն հանգամանքին, որ դելիմիտացիա/ դեմարկացիայի գործընթացը, որպես այդպիսին, չի էլ մեկնարկել):

Մեր կասկածները, ցավոք, հիմնավոր էին:

«Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները: Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Ի՞նչ եք կարծում, Բաքուն այլևս պատրա՞ստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ:

Իհարկե, ոչ:

Հենց այսօր Բաքվից հնչել են նոր պահանջներ:

«Հաջորդիվ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը փոփոխություններ կկատարի իր սահմանադրության մեջ»,- այսօր ասել է Բայրամովը:

Նիկոլ Փաշինյանը երեկ, ըստ էության, հայտարարեց, որ բավարարելու է Բաքվի նաև այս պահանջը:

Իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ավելի հեռուն է գնացել:

«Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել ադրբեջանցիների դեմ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա «պետք» է սերտորեն համագործակցի Բաքվի դատական գործընթացի հետ»,- ասել է նա:

Նկատի ունեցեք նաև այն հանգամանքը, որ օրակարգից դուրս չի եկել նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման:

Մոտ տասն օր առաջ, Ադրբեջանին խորհրդարանի փոխնախագահ Ասկերովը Հայաստանին, ըստ էության, առաջարկել է «Խաղաղության պայմանագիր՝ միջանցքի դիմաց» բանաձևը:

Փաշինյանը չունի «կարմիր գծեր» և կասկածից վեր է, որ «ճկուն» լուծում է գտնելու նաև այս հարցում:

Հայաստանը կանգնած է կապիտուլյացիայի շեմին, որը, ըստ էության, Փաշինյանի հետպատերազմյան արկածախնդիր քաղաքականության հետևանք է:

Փաշինյանի «գրանդիոզ» պլանի նպատակը Հայաստանը «ռուսական տիրապետությունից ազատագրելն» էր, ինչի հետևանքով՝ մեր երկիրը հայտնվեց ադրբեջանա- թուրքական աքցանի մեջ՝ ընդունելով Բաքվի վերջնագրի բոլոր կետերը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 17359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ