ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Իրանական կողմը «դեռ տպավորված չէ» Ռուսաստանի աջակցությամբ

Իրանական կողմը «դեռ տպավորված չէ» Ռուսաստանի աջակցությամբ
23.06.2025 | 17:29

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մոսկվա` նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար: Արաղչին նրան կհանձնի նաև Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նամակը, որում վերջինս խնդրում է աջակցել Թեհրանին:

Ըստ աղբյուրների՝ իրանական կողմը «դեռ տպավորված չէ» Ռուսաստանի աջակցությամբ Իսրայելի կողմից շարունակվող գործողության և ԱՄՆ-ի հարձակման համատեքստում ու կցանկանար, որ Պուտինը «ավելին անի»։ Նրանք չեն մանրամասնել, թե ինչպիսի օգնություն է Թեհրանը ակնկալում։

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Պուտինի և Արաղչիի բանակցությունների թեման «չափազանց պարզ է»։ Հարցին, թե ինչ է Ռուսաստանը պատրաստ անել Իրանի համար, նա պատասխանել է. «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի կարիք ունի Իրանը»։ «Մենք առաջարկել ենք մեր միջնորդական ջանքերը, կոնկրետ արտահայտել ենք մեր դիրքորոշումը, սա նույնպես շատ կարևոր է։ Եվ շատ կարևոր է, որ սա իրանական կողմի համար որոշակի աջակցություն է», - հավելել է Պեսկովը, հաղորդում է RBC-ի թղթակիցը։

Պուտինը նախկինում դատապարտել է Իսրայելին և ասել, որ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ կողմերը պետք է «ճկունություն ցուցաբերեն» իրենց բանակցություններում։ Մոսկվան առաջարկել է միջնորդել Իսրայելի և Իրանի միջև, այդ թվում՝ Պուտինը այս միտքը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում։ Սակայն նա պատասխանել է. «Արա ինձ մի բարիք, նախ միջնորդի դեր ստանձնիր քո երկրի համար», նկատի ունենալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լայնածավալ հակամարտությունը։

Իսրայելական «Kan» հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի իրանական օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածից առաջ Մոսկվան Վաշինգտոնին ուղերձ է հղել՝ կոչ անելով «չհարձակվել Իրանի վրա»։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ի որոշումը՝ հարձակվելու միջուկային կենտրոնների վրա, անպատասխանատու է անվանել՝ նշելով, որ «այս գործողության հետևանքները, այդ թվում՝ ռադիոլոգիական, դեռևս պետք է գնահատվեն»։

Ինչպես գրել է The New York Times-ը, Խամենեին այժմ թաքնվում է բունկերում։ Նա իր հրամանատարների հետ շփվում է վստահելի օգնականի միջոցով և չի օգտագործում էլեկտրոնային կապի միջոցներ, որպեսզի դժվար լինի նրան գտնելը:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ