ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Թուրքական ծավալապաշտական քաղաքականության մեխանիզմը

Թուրքական ծավալապաշտական քաղաքականության մեխանիզմը
02.12.2024 | 11:02

Էրդողանը կարողանում է այնպես անել, որ իրեն հետագայում ոչ ոք չկարողանա մեղադրել հարևան պետության տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ։

Սիրիայում տեղի ունեցողին անմիջական մասնակցություն ունի Թուրքիան, սակայն, ինչպես 1915-ականներին, այնպես էլ հիմա, դա անում է այլոց ձեռքով։ Շահագրգռում է մի տեղաբնակին մյուսի դեմ, զենքը տալիս է, խոստումը տալիս է, նրանք էլ այրելով, կոտորելով առաջ են գնում։ Արդյունքում՝ տեղաբնակները դառնում են հավիտյան թշնամի, իսկ Թուրքիան շահում է տարածքներ, որտեղ ինքը սկսում է վերահսկողություն սահմանել, աշխարհին էլ համոզել, որ լավություն է անում թե՛ աշխարհին, թե՛ այդտեղ բնակվողներին։ Լավություն է անում, քանի որ, եթե ինքը կարգ ու կանոն չմտցնի, ապա անիշխանությունը տարածաշրջանում բերելու է մարդասպանության, հանցագործության, իսկ աշխարհն էլ ստիպված է լինելու մտածել նոր գաղթանակններ ընդունելու մասին: Ահա թուրքական ծավալապաշտական ողջ քաղաքականության մեխանիզմը։

Ոչ միատարր լինելը հենց այսպես օգտագործում է սուվերեն պետության դեմ:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4010

Մեկնաբանություններ