Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Խաղաղության պայմանագիրը» չի ներկայացնում հայ ժողովրդի հավաքական դիրքորոշումը

«Խաղաղության պայմանագիրը» չի ներկայացնում հայ ժողովրդի հավաքական դիրքորոշումը
18.03.2025 | 11:01

Խաղաղությունը նպատակ է, որին հասնում են հաշտեցման միջոցով, որն ունի իր բաղադրիչները, մասնավորապես, այն իր մեջ ներառում է՝

-կոնֆլիկտների վերացում,

-փոխզիջում,

-պատմական արդարության վերականգնում,

-փոխըմբռնում:

Այս կետերից շեղվելը նշանակում է ոչ թե խաղաղության հաստատում, այլ հակամարտող կողմերից մեկի գերիշխումը մյուսի նկատմամբ, կոնֆլիկտի խորացում և հակամարտության արդարացի լուծման ճգնաժամ:

Չիրականացած խաղաղության պայմանագրերի օրինակները բազմաթիվ են համաշխարհային պատմության մեջ, նշենք երկուսը:

1. Առաջին աշխարհամարտում Երկրորդ ռեյխի կրած պարտությունն էր՝ նվաստացուցիչ խաղաղության հաստատմամբ, որն էլ ծնեց Երրորդ ռեյխը և 2-րդ աշխարհամարտը:

2. Հաջորդը Իսրայելի և Եգիպտոսի միջև 1978-ին կնքված պայմանագիրն էր, որ իր մեջ ներառում էր նաև պաղեստինցիների բարեկեցիկ կյանքը Գազայի հատվածում, ինչը, սակայն, չնպաստեց խաղաղությանը, հակառակը, 21-րդ դարում հանգեցրեց պաղեստինցիների ցեղասպանությանը:

Հարկ է նշել մի շատ կարևոր դեպք. վերը մեջբերված խաղաղության համաձայնագրի շնորհիվ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը և Իսրայելի վարչապետ Մենաչհեմ Բեգինը նույն տարում արժանացան Խաղաղության Նոբելյան մրցանակի, սակայն այս պայմանագիրը համարելով նվաստացուցիչ, եգիպտացի 4 ազգայնական երիտասարդներ, ներթափանցելով Սադաթի անվտանգության կազմ, 1981-ին, Եգիպտոսի հաղթանակի օրվան նվիրված շքերթի ժամանակ, գնդակահարում են նրան:

Խաղաղության պայմանագիր կոնցեպտը չի կարող գործող և արդիական լինել առանց արդարացի լուծման և կոնֆլիկտների վերացման, այլապես, հետևանքները լինում են անկանխատեսելի և ավելի մեծ սպառնալիքներով լի, քան՝ մինչ այդ պայմանագրերի կնքումը:

Հ.Գ. Այն թուղթը, որը ներկայումս կոչում են «խաղաղության պայմանագիր», չի ներկայացնում հայ ժողովրդի հավաքական դիրքորոշումը, քանի որ այն համաձայնեցվում է ոչ լեգիտիմ քաղաքական ուժի կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները շեղվել են իրենց նախընտրական ծրագրից և իրականացրել ճիշտ հակառակը: Բացի այդ, այն չի կարող տարածաշրջանում խաղաղություն հաստատել, քանի որ իր մեջ ունի բազում ռիսկեր: Այդ թուղթը եթե կողմերի միջև ստորագրվի, այնուհետև հաստատվի օրենսդիր մարմինների կողմից, ստեղծելու է նոր սպառնալիքներ և մեր հայրենիքը դարձնելու է ավելի խոցելի: Ադրբեջանը և Թուրքիան այդ փաստաթղթի անվան տակ մեզնից պահանջելու են անիրատեսական և անիրականանալի գործընթացներ և դրանցով հիմքեր են ստեղծելու, աշխարհաքաղաքական հարմար առիթի պարագայում, նոր հարձակման համար:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 3186

Մեկնաբանություններ