Փարիզում Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ստեղծվել է իրավիճակ, որի մասին ասված է «Պարահանդես ավարտվեց, մոմերը մարեցին, բարապանը մատուցեց կառքը»:
Սիրիական կոնֆլիկտի սկզբում Բաշար Ասադը նման էր ժամտախտով հիվանդի, ում օրերը հաշված են: 8 տարի անց Իրանի ու Ռուսաստանի աջակցությամբ Դամասկոսի տերը հետ է վերցրել տարածքի 2\3-ը, քրդերի փրկիչ է դարձել ու նորմալացնում է դիվանագիտական հարաբերեւթյունները` գրում է Ժան-Լուի Տրամբլեն Le Figaro-ում:
Փաստը, որ տասնյակ հազարավոր հրճվալից սերբեր դուրս էին եկել փողոցները` ողջունելու նախագահ Պուտինին Բելգրադում, տագնապի ազդանշան պիտի լինի ամբողջ Եվրոպայի համար:
Բրիտանիայի խորհրդարանում Թերեզա Մեյի դարակազմիկ պարտությունից հետո, երբ Համայնքների պալատը մերժեց բրեկզիտի համաձայնագիրը, թվում է, այլևս ԵՄ-ից կանոնակարգված դուրս գալու հույս չկա` Tages-Anzeiger-ում գրում է Քրիստոֆ Մյունգերը:
Երևի արդեն մեր շատ համաքաղաքացիներ են տեսնում և հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության «աշխատանքի» անցած ամիսները երկրի համար դարձել են աղետի և անկման, ոչ թե ինչ-որ շահեկան վիճակի ժամանակաշրջան։
«Այսօր երկրորդ անգամ նշանակվեցի վարչապետ։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ հայ ժողովրդին»` Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանի գրառմամբ համարեք Հայաստանի նոր պատմությունը սկսված։
Թերեզա Մեյի կառավարությունը Համայնքների պալատում վստահության քվե ստացավ, բայց դա դուրս չի բերում Մեծ Բրիտանիային բրեկզիտի փակուղուց: Բրիտանիայի խորհրդարանը 19 ձայնի տարբերությամբ մերժեց Մեյի կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը` նրան կողմ էր 325, դեմ` 306 պատգամավոր:
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ hraparak.am կայքում հրապարակված լուրին Նիկոլ Փաշինյանի արձագանքի վերաբերյալ. «Հունվարի 13-ին «Հրապարակ» թերթի կայքում` www.hraparak.am-ում հրապարակված՝ իշխանության ներկայացուցիչների կողմից կազմակերպված մի միջոցառման մասին լուրին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը։
Երբ ազդարարվեց Թրամփի ուղերձը Եվրոպային՝ զենքը՝ մեզնից, փողը՝ ձեզնից, եվրամայրաքաղաքաներից հնչեցին դրական պատասխաններ: Հայտարարեցին զենքի գնման վրա հսկայական գումարներ ծախսելու պատրաստակամության մասին՝ պատերազմի շարունակությունը Ուկրաինայում ապահովելու համար: Սակայն այսօր արդեն կան անհամաձայնություններ, թե ով է վճարելու...