ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Քեֆ անի Ղազարը, խումար ընկնի Նազարը»

«Քեֆ անի Ղազարը,  խումար ընկնի Նազարը»
19.12.2014 | 00:39

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր մամուլի ասուլիսի ժամանակ «Ֆայնենշլ թայմս» թերթի թղթակցուհու հարցին ի պատասխան հաստատել է, որ ԱՖԿ «Սիստեմա»-ի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը, իրոք, արդեն ազատվել է տնային կալանքից։
Ընդ որում, նա նշել է, որ քննչական կոմիտեի վարկածով Եվտուշենկովը ոչ միայն միտումնավոր իջեցրել է «Բաշնեֆտ» ֆիրմայի գնման գինը, այլև օգնել է «լվանալու փողերը»։ Դա սեփականաշնորհման արդյունքների վերանայման հետ ոչ մի առնչություն չունի, և քննությանը դա չհաջողվեց ապացուցել, ընդգծել է Պուտինը։ Խոսքը եղել է միայն գույքը դաշնային սեփականությունից տարածաշրջանայինի փոխանցելու օրինականության մասին, ինչը և կասկածի տակ է առել դատարանը։ Դատարանը սեփականաշնորհման օրինականությանը չի կասկածել։
Այո, բայց քանի որ քննչական կոմիտեն և դատարանն այդպես էլ հանցակազմ չեն գտել «Բաշնեֆտ»-ի գործով հիմնական գործող անձի գործողություններում և արդյունքում Եվտուշենկովին ազատել են կալանքից, ապա ի՞նչ հիմքով են տնային կալանքի մեջ պահում միայն միջնորդին՝ գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին։ Հուսով եմ, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն սկզբունքային հետևողականություն կդրսևորի և արդեն հիմա տնային կալանքից կազատի պարոն Հայրապետյանին։ Առավել ևս, որ նրան պատասխանատվության ենթարկելը, հաշվի առնելով այդ գործով տեղի ունեցած վերջին փոփոխությունները, հիշեցնում է «Քեֆ անի Ղազարը, խումար ընկնի Նազարը» ասացվածքը, երբ տուժում են, փաստորեն, բոլորը։


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2857

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ