Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Երանի՜ աշխարհի մեծամեծները պահպանեին իրենց հոգու մաքրությունը և չկտրվեին մանկության մաքուր աշխարհից

Երանի՜ աշխարհի մեծամեծները պահպանեին իրենց հոգու մաքրությունը և չկտրվեին մանկության մաքուր աշխարհից
11.02.2015 | 18:01

Այսօր հարևանուհուս տասնամյա դստրիկի՝ Նարեի մտքերից ցնցվել եմ: Նրան ամենայն պատասխանատվությամբ և արդյունավետ ՕԳԳ-ի ապահովումով (օգտակար գործողության գործակից ) կարելի է նշանակել ցանկացած գերտերության կամ միաժամանակ բոլոր պետությունների ղեկավարների խորհրդատու:

Ահա իմ փոքրիկ փիլիսոփա Նարեի մտքերից.
- Իրար չհասկանալու պատճառով չի կարելի միմյանց սպանել:
-Հոգևորականը հոգևորական չէ, եթե մարդ սպանելու կոչ է անում:
Նարեն այս համոզմանն է եկել, երբ հեռուստատեսությամբ լսել է, թե ինչպես ՈՒկրաինայի հոգևոր առաջնորդը զենք ձեռք բերելու և հակառակորդին սպանելու կոչ է անում...
-Եթե ամեն մի նախագահի կողքին մի խելացի, արդար ու բարի մարդ լինի, ինչպես հին ժամանակներում թագավորներն էին իրենց կողքին՝ պալատում, իմաստուններ պահում, այսքան դաժանություն ու պատերազմ չէր լինի:
-Չի կարելի ամեն ինչի հետ հաշտվել, ասենք, թե նախագահն ասի, որ ժողովուրդը ուտելիքի փոխարեն պիտի աղբ ուտի, ուրեմն ժողովուրդը լուռումունջ պիտի ուտի՞:
Նարեն այս մտքին է եկել ալյուրի հարստացման շուրջ ծավալվող վերլուծություններից հետո....
Պարոնա՛յք պետական պաշտոնյանե՛ր, քաղաքակա՛ն գործիչներ և գործարարնե՛ր, ի՞նչ եք պատասխանելու Նարեին ու նրա նման խելացի երեխաներին՝ մեր երկրի ներկան ու ապագան կործանելով: Որքան էլ ջանացիք , որ հայոց նոր սերունդը կիսատ-պռատ գիտելիքներ ստանա դպրոցում և մեծանա անխելք-անմիտ, բայց հայոց գենի դեմ, այս է քանի դար, աշխարհն անզոր է եղել ու կլինի, դուք էլ՝ այդ անիրավ աշխարհի՝ մեզնից օտարացած մի մասը, նույնպես անզոր կլինեք: Չեք տեսնի հայ մանուկին զոմբիացած...
Նարեն խորհուրդ է տալիս աշխարհի անմիտ ղեկավարներին, որ առայժմ իրենց կողքին ունենան բարի, արդար ու խելացի խորհրդականներ, մինչև իրենք կմեծանան ու աշխարհը ճիշտ կկառավարեն:
Գալու է այդ օրը, և Հայաստանից է սկսվելու...


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ