Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է Ադրբեջանի հետ նոր պայմանագրեր կնքելու մտադրության մասին

Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է Ադրբեջանի հետ նոր պայմանագրեր կնքելու մտադրության մասին
03.02.2021 | 22:39

«Որպես Թուրքիայի տեխնոլոգիական հիմնադրամ՝ մենք ցանկանում ենք համագործակցել Ադրբեջանի հետ՝ Տեխնոլոգիական փառատոնի շրջանակներում»՝
հայտարարել է գործնական-մարտավարական միջին բարձրության անօդաչու թռչող սարք Bayraktar TB2-ի ստեղծող, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը: «Մոտ ժամանակներս մենք կապեր կունենանք Ադրբեջանի հետ այդ հարցի շուրջ», - ընդգծել է Ս. Բայրաքթարը:

Դիտվել է՝ 4462

Մեկնաբանություններ