-
20.12.2020|
16:45
Ամեն ինչ շատ պարզ է և աներևակայելի հստակ։ Այսօր մենք ունենք երեք Հայաստան, Facebook-յան իր էջում գրել է Միքայել Մինասյանը:
-
20.12.2020|
16:40
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման սպայակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։
-
19.12.2020|
22:08
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սյունիքից ոչ մի միլիմետր չի զիջվել, տեղի ունեցածը մարզի անվտանգությունը երաշխավորելու համար էր։
-
19.12.2020|
22:05
«Այս իշխանությունը օր առաջ պետք է հեռանա»,- Ազատության հրապարակում հանրահավաքում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
-
19.12.2020|
21:59
Ես երբեք չէի ցանկանա այստեղ կանգնած լինել՝ այն էլ այսպիսի հարցով՝ հանրահավաքում իր ելույթում ասաց Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Նա հիշեց, որ 32 տարի առաջ, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ինքը կանգնած էր վերջին շարքերում` պարզ սարկավագ:
-
19.12.2020|
21:53
Ուժային կառույցների 82 ներկայացուցիչ միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Նրանց մի մասը պահեստազորի աշխատակիցներ են, մյուս մասն էլ համակարգից դուրս է եկել՝ միանալով նույն պահանջին: ԱԱԾ-ից 29 հոգի է միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին:
-
19.12.2020|
21:51
Պարո’ն Միրզոյան, մենք խորհրդարանային կառավարման պետություն ենք, իսկ Դո’ւք՝ խորհրդարանի ղեկավար, մասնագիտությամբ՝ պատմաբան։ Այսօր Սյունիքում գծվում են մեր պետության սահմանները՝ ըստ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ խորհրդային միության սահմանների նշագծումներով։
-
19.12.2020|
21:49
Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով սգո օր, այս օրը ևս օգտագործեց իր քաղաքական շահի համար, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
-
19.12.2020|
15:00
Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում.
Այսօր լրանում է Արցախյան երկրորդ պատերազմում լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցման 40-րդ օրը: Այդ պատերազմը մեզ համար ծանր հետեւանքներ ունեցավ, մեր բազմաթիվ հայրենակիցներ զոհվեցին ռազմի դաշտում, եւ այս կապակցությամբ Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված:
-
19.12.2020|
14:53
Միայն ես տասնյակ ահազանգեր եմ ստացել՝ «դավաճանների երթին» մասնակցելու համար վարչական ռեսուրսի, «օլիգարխիկ ռեսուրսի», «աղանդավորական ռեսուրսի» տոտալ օգտագործման մասին՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։