Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    23.12.2014| 00:00
    Աղոթք վիրավոր զինվորների համար Անսկիզբդ Աստված, Սո՛ւրբդ սրբոց, Քո Միածին Որդուն առաքիր բժշկելու
  • Աղոթարան

    Աղոթարան

    19.12.2014| 00:06
    Գոհանում եմ Քեզանից, Ո՛վ Տեր իմ և Աստվա՜ծ իմ, Եվ օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, Որ պահեցիր այս գիշեր:
  • Աղոթարան

    Աղոթարան

    16.12.2014| 00:02
    Այլև մեղա՜ Աստծո բոլոր պատվիրանների` հանձնառելիների և հրաժարելիների դեմ, քանզի չկատարեցի հանձնառելիները և չհեռացա հրաժարելիներից։
  • Աղոթարան

    Աղոթարան

    12.12.2014| 00:02
    Այլև մեղա՜ յոթ մահացու մեղքերով` հպարտությամբ և նրա տեսակներով, նախանձով և նրա տեսակներով, բարկությամբ և նրա տեսակներով, ծուլությամբ և նրա տեսակներով, ագահությամբ և նրա տեսակներով, որկրամոլությամբ և նրա տեսակներով, բղջախոհությամբ և նրա տեսակներով. մեղա՜ Աստծո։
  • Աղոթարան

    Աղոթարան

    09.12.2014| 00:03
    Մեղա՜ շինվածքիս ողջ կազմությամբ և մարմնիս բոլոր անդամներով, հինգ զգայարաններովս և վեց շարժումներովս` վերամբարձ ոտնահարությամբ և վայրաքարշ մեղկությամբ, աջ և ձախ խոտորելով, առաջինների հանդեպ մեղանչելով և վերջինների համար չար օրինակ լինելով. մեղա՜ Աստծո։
  • Աղոթարան

    Աղոթարան

    05.12.2014| 00:02
    Մեղա՜ ձեռքերիս գողությամբ, ագահություն անելով, զրկելով, հարվածելով, սպանելով և քաշքշելով. մեղա՜ Աստծո։
  • Աղոթարան

    Աղոթարան

    02.12.2014| 00:00
    Մեղա՜ լեզվիս չարախոսությամբ, ստախոսությամբ, սուտ երդմամբ, երդմնազանցությամբ, հակառակությամբ, վիճաբանությամբ, բանսարկությամբ, շողոքորթությամբ, քսու դատարկաբանությամբ և ծաղրով, զրախոսությամբ, հերձախոսությամբ և անիծաբանությամբ, տրտնջելով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելով. մեղա՜ Աստծո։
  • Աղոթարան

    Աղոթարան

    28.11.2014| 00:02
    Մեղա՜ մարմնիս ցանկությամբ, հեշտությամբ, անհոգությամբ, քնատ հորանջմամբ, մարմնիս շարժումներով և պես-պես ախտերով պղծագործելով, ականջներիս ախորժալուրությամբ, աչքերիս արատասիրությամբ, սրտիս ցանկությամբ, ռնգերիս իգությամբ, բերանիս պագշոտությամբ, անժուժկալությամբ, շվայտությամբ և արբեցողությամբ. մեղա՜ Աստծո։
  • Աղոթարան

    Աղոթարան

    25.11.2014| 00:06
    Մեղա՜ մտքիս չար խորհրդով. նենգությամբ, ատելությամբ, խեթ հայացքով, չար նախանձով, չարակնությամբ, թուլությամբ, պոռնկական խորհրդով` արական, իգական, անասնական, գրաստական, գազանական, գիշերն ու ցերեկը` երազական գիջությամբ և անրջական գարշ աղտեղությամբ. մեղա՜ Աստծո։
  • Աղոթարան

    Աղոթարան

    21.11.2014| 00:35
    Մեղա՜ հոգովս և նրա զորությամբ, մտքովս և նրա շարժմամբ, մարմնովս և նրա զգայությամբ։ Մեղա՜ հոգուս զորությամբ, խորամանկությամբ, անզգամությամբ, հանդգնությամբ և երկչոտությամբ, շռայլությամբ և ժլատությամբ, անպարկեշտությամբ և անիրավությամբ, չարահավանությամբ, հուսահատությամբ և թերամտությամբ. մեղա՜ Աստծո։