-
08.09.2016|
10:33
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-ՈՒրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը և Միքայել Մանուկյանը, ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերարդո Ամարիժայի հրավերով սեպտեմբերի 7-ին աշխատանքային այցով մեկնել է ՈՒրուգվայ:
-
08.09.2016|
10:15
Երեկ ողջ օրը սպասվում էր վարչապետի ու կառավարության հրաժարականը, որը, սակայն, չհնչեց: Ակնհայտորեն գործեց կուսակցական կարգապահության օրենքը՝ ՀՀԿ-ականները չեն կարող առանց ՀՀԿ-ի կուսակցական որոշման որոշել իրենց անձնական ճակատագիրը՝ նրանք ծառայում են պետությանը:
-
07.09.2016|
10:17
Թուրքիան շեղվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, բայց կոնվենցիան շարունակում է կիրառվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերահսկողության ներքո՝ հայտնել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը սեպտեմբերի 5-ին Փարիզում ԵԽԽՎ բյուրոյի նիստում, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ բյուրոյի անդամ Հերմինե Նաղդալյանը:
-
06.09.2016|
10:13
Առաջին պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, նա արդեն եղել է Ծիծեռնակաբերդում, հանդիպել վարչապետի ու նախագահի հետ:
-
06.09.2016|
09:58
G 20-ի սամմիթում Չինաստանում ուշադրությունն իր վրա բևեռեց Էրդողանի ու Պուտինի սիրալիր զրույցը խմբային լուսանկարման ժամանակ: Նրանք խոսում էին իրար հետ, իսկ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ աս Սիսին, որ կանգնած էր նրանց հետևում, լսում էր խոսակցությունը:
-
06.09.2016|
09:48
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Լեռնային Ղարաբաղ, ուր առաջիկա օրերին կանցկացվի Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։
-
06.09.2016|
09:39
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել են Չինաստանում անցկացվող G20 գագաթնաժողովի շրջանակում` գրում է թուրքական t24.com.tr կայքը:
-
05.09.2016|
10:06
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, նա հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
-
04.09.2016|
13:39
Սեպտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ծանոթացման այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
-
02.09.2016|
23:42
ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով գնացին Ստեփանակերտի հուշահամալիր: