Այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ադրբեջանական խեղաթյուրումների մասին ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իր ելույթում երեքշաբթի երեկոյան ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը զավթել է 44 հազար քառակուսի կիլոմետր ուկրաինական տարածք Ղրիմում և Դոնբասում:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ի երեկոյան Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից` ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների ընդունելությանը:
Շնորհավորում եմ Ձեզ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի նախագահի պատվավոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ հոբելյանական այս նստաշրջանը կարդարացնի բոլորիս ակնկալիքները:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին և ելույթ է ունեցել.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների առանցքային թեմաներն էին ՈՒկրաինայի և Սիրիայի հակամարտությունների կարգավորման ուղիները: Սիրիայի ղեկավարի հարցում նախագահներն ընդհանուր հայտարարի չեն եկել:
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...