Վերջերս Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացվեց Արևելյան համագործակցության վերաբերյալ երկօրյա ծրագիր, որը կազմակերպվել էր «Ռոբերտ Շուման» ինստիտուտի և Եվրոպայի ժողովուրդների կուսակցության (ԵժԿ) խմբի կողմից:
Դիարբեքիրի Սուր շրջանում երկուշաբթի բախումներ են գրանցվել, որոնց ընթացքում սպանվել է երկու ոստիկան: Demokrat Haber թուրքական կայքը գրում է, որ շրջանում պարետային ժամ է հայտարարվել: Բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դիրկ Լորենցի և պատվիրակության քաղաքական հարցերով նորանշանակ պատասխանատու Անդրեա Խալուպովայի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը և միջադեպերի մանրամասները:
Սեպտեմբերի 5-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ռուսաստանը և ես» հաղորդաշարի շրջանակում հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Աննա Սոուսին ի թիվս հետխորհրդային տարածքի այլ նախագահների ու վարչապետերի, որ այլևս չեն պաշտոնավարում:
«Առաջնային գծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը և այդ ընթացքում կիրառվող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում է, որ Բաքուն, հանձինս իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն»: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Առաջնային գծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը և այդ ընթացքում կիրառվող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում է, որ Բաքուն, հանձին իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն՝ ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի ու Վահան Բաբայանի հետ այցելել է Տավուշի շրջանի սահմանապահ Բաղանիս, Ոսկևան, Կայանավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար ու Բերքաբեր գյուղերը:
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...