17.02.2015|
12:52
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ ՈՒսուպաշվիլուն։ Վրաստանի խորհրդարանի նախագահը, Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ, շեշտել է, որ իր երկիրը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության առավել ընդլայնմանը՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա: