-
20.01.2015|
14:02
Գյումրու քաղաքապետը ուղերձ է հղել Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նշելով, որ նրանից Գյումրիում ակնկալում են միջնորդություն, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահ մարմիններին։
-
20.01.2015|
14:00
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ։
-
20.01.2015|
13:59
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հեռախոսազրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վստահություն է հայտնել, որ Գյումրու ողբերգական սպանությունը օբյեկտիվորեն և բազմակողմանիորեն կքննվի։
-
20.01.2015|
13:55
Գյումրու սպանդից մազապուրծ եղած վեցամսյա Սերյոժա Ավետիսյանը դարձել էր համազգային միասնության ու հոգածության խորհրդանիշ:
-
20.01.2015|
01:46
Նա մեր բոլորի փոքրիկն էր։ Նրանով էինք ապրում այս օրերին։ Չենք հեկեկալու` նա գնաց միանալու իր ընտանիքին։
-
19.01.2015|
18:58
Ոստիկանությունից «Ազատությանը» պարզաբանեցին, որ ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ մեկնել են Գյումրի՝ փոխարինելու այնտեղ ծառայություն իրականացնող իրենց գործընկերներին։
Գյումրիում այսօր նկատվում է ոստիկանական ուժերի կենտրոնացում։ Բավականին մեծ թվով ոստիկանական ուժեր նաև Երևանից ուղևորվում են Գյումրի։
-
19.01.2015|
11:33
Երեկ առավոտյան գյումրեցիները ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովին տեսել էին Գյումրու քաղաքապետարանի շենք մտնելիս: Մալախովը ցավակցել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ ու ներողություն խնդրել իր «Пусть говорят» հաղորդման ժամանակ հայերի հասցեին թույլ տված վիրավորական արտահայտությունների համար:
-
19.01.2015|
11:32
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը ժամանել է Երևան և այցելել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ Գյումրու սպանդից փրկված 6-ամսական Սերյոժա Ավետիսյանին:
-
19.01.2015|
11:27
Armtimes.com-ի տեղեկություններով երեկ Գյումրիում ոստիկանները քաշքշելով ու հարվածներ հասցնելով Ռիժկովի փողոցից ոստիկանություն են բերման ենթարկել ռուս զինծառայողի:
-
19.01.2015|
11:24
Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Ռուսաստանի նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին։