-
04.02.2014|
13:23
Փետրվարի 4-ին աշխարհը նշում է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը։ Օրվա նպատակն է բարձրաձայնել քաղցկեղի դեմ պայքարում առկա խնդիրները և հասարակության, քաղաքական գործիչների և առողջապահության ոլորտի ներկայացուցիչների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել քաղցկեղի կանխարգելման և բուժման արդյունավետության բարձրացման կարևորության վրա:
-
04.02.2014|
12:27
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կողմերին կոչ է արել շարունակել բանակցությունները Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով: Նա կողմ է բանակցությունների երկրորդ փուլի անցկացմանը:
-
04.02.2014|
12:23
Հունաստանի արևմուտքում փետրվարի 3-ի առավոտյան 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել՝ հաղորդել է Reuters-ը: Ցնցումները գրանցվել են Պատրոս քաղաքից 122 կիլոմետր արևմուտք: Երկրաշարժի օջախը 13,7 կիլոմետր խորքում է եղել: Զոհերի և ավերումների մասին առայժմ տվյալներ չեն հաղորդվել: Դեկտեմբերի վերջին երկրաշարժ էր եղել Կեֆալոնիա կղզում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ և հայտարարվել էր արտակարգ իրավիճակ:
-
03.02.2014|
23:57
Փետրվարի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ հրավիրել էր տարեկան ամփոփիչ մամլո ասուլիս` ներկայացնելու անցած տարվա աշխատանքները և ընթացիկ տարվա անելիքները: 2013-ը ԱԽ-ի համար արդյունավետ գործունեության տարի որակվեց.
-
03.02.2014|
21:39
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախկին կապիտան Ֆիլիպ Մարշալը հետևողականորեն ապացուցում էր, որ ահաբեկչությունը չէին կարող ինքնաթիռները գրաված իսլամիստները կատարել: Նրա գործընկեր, լրագրող Ուեյն Մեդսենը, որ մասնակցել է հետաքննությանը, հայտարարում է՝ Մարշալի մահվանը ԿՀՎ-ի առնչության ապացույցներ կան:
-
03.02.2014|
18:12
Թեև Լևոն Տեր-Պետրոսյանն ինքը պատճառների մասին խոսել է ժամանակին, բայց այդ պատճառներն ինձ արժանահավատ չեն թվացել: Գուցե այն պատճառով, որ չէի ցանկանում իր հրաժարականը: Գուցե որովհետև նորանկախ Հայաստանի ապագան իր անվան հետ էի կապում: Էսօրվա պես հիշում եմ` «Հայաստանի Հանրապետութիւն» թերթի խմբագրությունում նստած ես ու Կարմենը հուզված իրար էինք նայում:
-
03.02.2014|
16:41
Ըստ եվրոպական անկախ «Օրեր» ամսագրի՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մյունխենի Անվտանգության 50-րդ խորհրդաժողովի շրջանակներում, պատասխանելով հարցերին, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ «… Մենք աշխատում ենք Կիպրոսի խնդրի շուրջ։ Դուք այդ մասին չեք լսում։ Մենք աշխատում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա, Կովկասում»,- ասել է Քերին, անդրադառնալով Միացյալ Նահանգների շահերի շուրջ հարցին։
-
03.02.2014|
16:20
Իրավապահները երեկ հերթական արջի ծառայությունը մատուցեցին իշխանություններին: Ազատության հրապարակում հավաքված մոտ հարյուր հոգին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի ծննդյան օրն էին նշում` եռագույն տորթով, որի վրա գրված էր` Ազատություն Հայաստանի քաղբանտարկյալներին:
-
03.02.2014|
13:30
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ:
-
03.02.2014|
13:11
Գործողությունների ծրագրի 37 կետով նախատեսվում է՝ իրականացված աշխատանքների գնահատում և մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի ինտեգրման տիպային առաջարկությունների մշակում: