-
17.01.2014|
13:07
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը կհանդիպեն հաջորդ շաբաթ Փարիզում։ Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:
-
17.01.2014|
12:31
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը դիմել է՝ 2016թ. Բաքվում կայանալիք շախմատային օլիմպիադայում որպես հյուր մասնակցելու համար։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով այդ երկրի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Ֆայիք Հասանովին։
-
17.01.2014|
12:24
«Սև հինգշաբթի»: Այսպես է անվանել երեկվա օրն ՈՒկրաինայի ընդդիմությունը: Երեկ Գերագույն ռադան կողմ է քվեարկել հինգ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերին: Դրանք ընդունվել են առանց քննարկման և ընդդիմադիր պատգամավորների մասնակցության: Քվեարկությունները տեղի են ունեցել առանց էլեկտրոնային համակարգի` ձեռքերով:
-
17.01.2014|
10:58
«Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը գործում է, ուզում ենք վերականգնել աշխատանքային նախկին ռիթմը: Կենտրոնը չի փակվելու»,-irates.am-ի հետ զրույցում վստահեցրեց կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:
-
16.01.2014|
17:36
Կառավարությունը փորձում է շահել երիտասարդության սիրտը։ ԿԳ նախագահ Արմեն Աշոտյանը կառավարության նիստում առաջարկեց մայիսի 16-ը պետականորեն հայտարարել Երիտասարդության օր։
-
16.01.2014|
17:34
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը գիտնականին հատուկ մոտեցում ցուցաբերեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին։
-
16.01.2014|
16:53
Վերջին օրերի առատ ձյան հետևանքով ավտոճանապարհների անցանելիությունը, ճանշինների աշխատանքը տեղում ստուգելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր:
Յուրաքանչյուր մարզում ճանշինների ղեկավարները նախարարին զեկուցեցին իրենց կողմից սպասարկվող ճանապարհների մաքրման աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների և դժվարությունների մասին:
-
16.01.2014|
16:27
Լրանում է Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցը: «Անկարայի մտքի ազատության կենտրոն» նախաձեռնությունը և «Արևմտահայոց ազգային համագումարը» կազմակերպում են ոգեկոչման ֆորում` նշելու համար մեծ մտավորականի հիշատակը և մեկ անգամ ևս լուսաբանելու նրա կյանքն ու թողած ժառանգությունը: Նախատեսվում են քննարկումներ Դինքի սպանության դատավարության ընթացքի և Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացի վերաբերյալ:
-
16.01.2014|
15:31
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ` Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հասցեում գտնվող հանրակացարանի հիվանդների առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով Շիրակի մարզ են մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան Կարեն Բաբայանը և ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
-
16.01.2014|
14:45
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախախար Սեյրան Օհանյանը Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ռազմական բժշկությանն ու նրա դերին ՀՀ զինված ուժերում։ Նախարարն անգնահատելի է համարում ռազմական բժիշկների աշխատանքն արցախյան գոյապայքարի ընթացքում։