-
16.01.2014|
13:51
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում պարգևատրվել է համալսարանի առաջին աստիճանի շքանշանով, արժանացել է նաև բուհի ուսանողական խորհրդարանի ոսկե մեդալին:
-
16.01.2014|
13:29
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության որոշումներով հաստատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը և ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընհանուր նկարագիրը:
-
16.01.2014|
12:54
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16–ին`ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
-
16.01.2014|
12:51
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների, դասախոսական կազմի հետ։ Անդրադառնալով ՀՀ զինված ուժերում արձանագրված հաջողություններին՝ նախարարը նշեց, որ 2013թ. գրեթե 20 տկոսով բարելավվել է կարգապահության մակարդակը, նվազել են այն կորուստները, որ կային։
-
16.01.2014|
11:48
Լոնդոնի ոստիկանությունը սկսել է հանցագործների որոնումը, որ Golders Green դիակիզարանից փորձում էին գողանալ Զիգմունդ Ֆրեյդի աճյունը՝ հաղորդել է Associated Press-ը:
-
15.01.2014|
17:49
Հարավային Կորեայի ակտիվիստները Հյուսիսային Կորեայի հետ սահմանին 20 օդապարիկներ են երկինք հանել՝ քարոզչական նյութերով, այդպես նրանք փորձում են հաղթահարել տեղեկատվական պատնեշը երկու պետությունների միջև:
-
15.01.2014|
16:27
«Համահայկական ծնողական կոմիտեն» կազմակերպում է լուսանկարչական մրցույթ «Իմ ընտանիքը» թեմայով:
Մասնակցության համար պետք է մինչև մարտի 1-ը ուղարկեք ձեր ընտանիքի լուսանկարը (ծնողները երեխայի կամ երեխաների հետ): Դրամական պարգևները, որ սահմանված են մրցույթի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրավողների համար, տրամադրվելու են որևէ անապահով ընտանիքի` հաղթողի ընտրությամբ:
-
15.01.2014|
16:23
irates.am-ի տեղեկություններով, ոստիկանության Շիրակի մարզի պետի տեղակալ Վահրամ Ենգոյանն արդեն մի քանի օր իր մոտ է կանչում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատներին: Գյումրու մեր աղբյուրի պնդմամբ, փոխոստիկանապետն ահաբեկում է վերջիններիս, որ նրանք «վիզ վերցնեն» Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին ծեծելու փաստը:
-
15.01.2014|
13:44
Ինֆրակարմիր տիեզերական NEOWISE աստղադիտակը հայտնաբերել է Երկրին մոտեցող մոտ 650 մետր տրամագծով աստերոիդ: «Տիեզերական մարմինը նկատել են 43,5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Այն պոտենցիալ վտանգ է ներկայացնում մեր մոլորակի համար»,- գրում է Huffington Post-ը:
-
15.01.2014|
12:05
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին` ժամը 11.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: