-
09.01.2014|
13:33
Բացասական ջերմաստիճան է արձանագրվել ԱՄՆ-ի շուրջ 50 նահանգում, այդ թվում` Հավայան կղզիներում և Ֆլորիդայում: Անբնական «ռուսական» սառնամանիքները պատճառ են դարձել առնվազն 21 մարդու մահվան, իսկ սառույցի հետևանքով ավտոպատահարների զոհերի թիվը հասնում է 18-ի:
-
08.01.2014|
22:07
Մի քանի ժամում երկու գույժ. նախ Արմեն Մազմանյանի, ապա Լևոն Խեչոյանի մահը: Արմեն Մազմանյանի հետ հանդիպումներս դարձել են հարցազրույց ու հրապարակում: Լևոնը խուսափում էր դրանցից, նեղսրտում, երբ պնդում էի: Բայց հաճախ էր հյուր գալիս իր մեծ համերկրացուն` Դերենիկ Դեմիրճյանին:
-
08.01.2014|
22:00
Կյանքից հեռացել է անվանի արձակագիր Լևոն Խեչոյանը:
-
08.01.2014|
21:58
Հազվադեպ մարդկանց անուն-ազգանունն է դառնում նրանց կենսագրությունը: Միայն անուն-ազգանուն և արդեն ամեն ինչ հայտնի է՝ ապրած կյանքը, արած գործը ու մնացած ամեն ինչ: Լևոն Խեչոյանը Հրանտ Մաթևոսյանից հետո այն գրողն էր, որ պահում էր հայ գրականության ողնաշարը:
-
08.01.2014|
17:50
Կյանքից հեռացել է կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյ» թատրոնի հիմնադիր ռեժիսոր Արմեն Մազմանյանը:
Արմեն Մազմանյանը 54 տարեկան էր, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը ղեկավարում էր արդեն երրորդ տարին:
-
08.01.2014|
17:25
Վաղը՝ հունվարի 9-ին, լրանում է հայ նշանավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակը: Ամեն տարի, այս օրը, Փարաջանովի արվեստի երկրպագուները նշում են՝ այցելելով Պանթեոն, նրա անվան տուն-թանգարան:
-
08.01.2014|
11:03
ԱՄՆ-ի կենտրոնական ու հյուսիսային հատվածներում գրանցվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան: Հաղորդում է lenta.ru-ն: Սառնամանիքն ուղեկցվում է ձնաբքով, սառցե անձրևներով ու մանրակարկուտով: Որոշ քաղաքներում ջերմաստիճանը հասել է -40-ի:
-
07.01.2014|
18:43
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դահուկ քշելիս վնասվածք ստանալուց հետո առաջին անգամ հայտնվել է հասարակությանը՝ նա հանդիպել է երեխաներին, որ ծննդյան տոներին բարեգործության համար նախատեսված գումար էին հավաքում:
-
07.01.2014|
18:35
Եգիպտոսում ամերիկացի հնագետների խումբը պեղումների ժամանակ հայտնաբերել է Սեբեկհոտեպ Առաջին փարավոնի դամբարանը, հայտնում է France-Presse-ը։ 60-տոննայանոց դամբարանը հայտնաբերվել էր մեկ տարի առաջ, սակայն մինչ չէր հաջողվում պարզել՝ ում է պատկանում։
-
07.01.2014|
14:13
Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը կոնքոսկրի կոտրվածք է ստացել դահուկ քշելիս և ստիպված է եղել չեղյալ հայտարարել առաջիկա շաբաթների պաշտոնական հանդիպումները: