-
17.12.2013|
12:34
ՈՒկրաինայում, հակառակ ձմռան ցրտին, կրքերը նույն չափով թեժ են մնում: Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն պարզաբանել է, թե ինչու է դադարեցրել Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ ընթացող աշխատանքները: Ֆյուլեն ասել է, թե դրա պատճառ է դարձել անցած ուրբաթ ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայտարարությունը, թե բանակցողները գործել են ընդդեմ ՈՒկրաինայի ազգային շահերի: Ֆյուլեն ասել է, թե չի կարելի նման հայտարարություններ անել և միաժամանակ ցանկանալ ստորագրել համաձայնագիրը:
-
17.12.2013|
12:29
Բեթղեհեմում վերակառուցվում է Քրիստոսի Ծննդյան բազիլիկը, որ համարվում է 2-րդ կարևոր քրիստոնեական եկեղեցին Սուրբ երկրում: Բազիլիկը կառուցվել է քարանձավի վրա, որտեղ Սուրբ Մարիամը լույս աշխարհ է բերել Հիսուս Քրիստոսին: Ամեն տարի Բեթղեհեմ է այցելում մոտ 2 մլն մարդ:
-
17.12.2013|
12:24
Օվկիանիայի և ԱՊՀ հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրի հրավերով դեկտեմբերի 15-ին Թեհրան է այցելել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը՝ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:
-
17.12.2013|
12:18
Բաքվից Երևան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Երևանում նրանց ընդունել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:
-
17.12.2013|
11:53
Երեկ տեղի ունեցավՀայաստանի նկարիչների միության 18-րդ համագումարը, օրակարգում նախագահի ընտրության հարցն էր: Նկարիչների միության անդամները 1000-ից ավելի են, Հայաստանում են նրանցից մոտ 700-ը, համագումարին մասնակցում էին 530-ը:
Առաջադրված թեկնածուներն էին ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ, ԱՐՄԵՆ ԱԹԱՆՅԱՆԸ, ՌՈԲԵՐՏ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
-
16.12.2013|
21:47
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը և ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը «զուտ տղամարդկային» զրույց են ունեցել, թեթևակի վիճաբանություն, որը շատ շուտ հարթվել է, «Իրատես de facto»-ի հետ զրույցում վստահեցրեց Սուրենյանցը, անդրադառնալով այն լուրերին, թե ԲՀԿ-ական պատգամավորի հետ կռվել է «Չերի» ռեստորանում:
-
16.12.2013|
15:48
ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ՝ դեկտեմբերի 17-18-ը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի կունենա «Հիշողության կերպարանքները: Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» III միջազգային գիտագործնական սեմինարը:
«Հիշողության կերպարանքները: Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» III միջազգային գիտագործնական սեմինարի շրջանակում կարծարծվեն ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման հիմնական ոլորտների (վերականգնում, ֆոնդային աշխատանքներ, բարձր տեխնոլոգիաների կիրառում) արդի խնդիրները և դրանց լուծման եղանակները:
-
16.12.2013|
11:40
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 09:10-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
-
16.12.2013|
11:30
Երեկ հայտնի է դարձել, որ Իրանը մեծ հաջողությամբ Տիեզերք է ուղարկել կապիկի: Դեպի Տիեզերք սա նրա երկրորդ բարեհաջող «գործուղումն» է:
-
15.12.2013|
18:12
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դեկտեմբերի 15-ին կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Բաքվում բանակցությունների ավարտից հետո միջնորդները կգան Հայաստան:
瀯鑼瀯鑺掗埀顑犫埗鈷欘優锛︽崡鈷欌挌锛⑩挌鈶╁亾鎷ц姃鍗/videos">Տեսանյութ
Այլ