ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 
  • Հասնելու են իշխանության փոփոխությանը

    Հասնելու են իշխանության փոփոխությանը

    09.12.2013| 12:52
    «Քաղաքացիական պայմանագիրը» նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ տարբեր խնդիրների լուծման համար իրենք փորձելու են գտնել լուծման արդյունավետ մեխանիզմներ, քանի որ յուրաքանչյուր պարտություն ավելի է խորացնում հանրության հիասթափությունը:
  • Յանուկովիչը վախենում է դրսի հնարավոր միջամտությունից

    Յանուկովիչը վախենում է դրսի հնարավոր միջամտությունից

    09.12.2013| 12:21
    Այս շաբաթ Եվրախորհրդարանում քննարկումներ կընթանան ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կընդունվի բանաձև: Մինչ այդ իրավիճակը մնում է լարված: Ընդդիմությունը որոշել է շրջափակել բոլոր վարչական շենքերը: Երեկ մեկուկես միլիոնից ավելի մարդ է մասնակցել «Եվրահեղափոխության» երթին: Կիև են գնում երկրի տարբեր շրջաններից, Մայդանը վերածվել է մի փոքրիկ քաղաքի, որտեղ և քնում են, և ուտում, և հեղափոխություն անում:
  • Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

    Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

    09.12.2013| 00:23
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին` ժամը 11:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
  • «Salvador Fest»-ի հաղթողները պատրաստվում են կյանքի կոչել իրենց ծրագրերը

    «Salvador Fest»-ի հաղթողները պատրաստվում են կյանքի կոչել իրենց ծրագրերը

    08.12.2013| 23:24
    Դեկտեմբերի 8-ին ամփոփվեցին «Salvador Fest 2013» մտքի փառատոնի արդյունքները։ «Salvador Fest»-ն արդեն երկրորդ տարին անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Մարքեթինգի հայկական ակումբի նախաձեռնությամբ։ Այն համախմբում է մարքեթինգի ոլորտում նորարարական և ստեղծարար գաղափարներ ունեցող երիտասարդներին, նրանց սեփական մտքերն արտահայտելու և իրականություն դարձնելու հնարավորություն է տալիս։
  • Կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը

    Կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը

    08.12.2013| 23:23
    Նոյեմբերի 17-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝ նվիրված Ռոմանոս Մելիքյանի 130 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին։ Երեկոյի ընթացքում կհնչեն Գագիկ Հովունցի, Միխայիլ Կոկժաևի, Խաչատուր Մարտիրոսյանի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները։ Երիտասարդական նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան, հանդես կգան թավջութակահար Արամ Թալալյանը, ալտահար Յանա Դարյանը և դաշնակահարուհի Կարինե Էլչյանը։
  • Եղիազարյանը փոշմանե՞լ է

    Եղիազարյանը փոշմանե՞լ է

    08.12.2013| 17:45
    ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը թեև խոստացել էր առաջին ձյան գալուն պես դադարեցնել տրանսպորտի երթևեկությունը` անցնելով գործադուլային պայքարի, բայց ինչպես պարզվեց, ուղևորափոխադրող միջոցները բոլորովին էլ գործադուլի մտադրություն չունեն: Քաղաքը «վխտում է» միկրոավտոբուսների և ավտոբուսների առատությունից: Նրանք թարսի պես այսօր այնպես ժրաջանորեն են գործի անցել, որ մի պահ նույնիսկ աչքերիս չհավատացի:
  • «ՈՒժի գործադրումը Մայդանում պետության սխալն էր»

    «ՈՒժի գործադրումը Մայդանում պետության սխալն էր»

    08.12.2013| 12:29
    Կիևում տեղի է ունեցել հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների` «Կորսված պատրանքներ» գրքի շնորհանդեսը, որի ժամանակ Պոզները նախապես հայտարարել է, թե չի պատասխանելու ՈԻկրաինայում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցերին: Ըստ ուկրաինական Вести կայքի, Պոզները հանդիպման վերջում, այնուամենայնիվ, անդրադարձել է Մայդանի դեպքերին:
  • Բրիստոլում նավարկող օտար մարմինը կամ փայլուն առարկա է կամ ստորջրյա հրեշտակ (տեսանյութ)

    Բրիստոլում նավարկող օտար մարմինը կամ փայլուն առարկա է կամ ստորջրյա հրեշտակ (տեսանյութ)

    08.12.2013| 11:18
    Ոգևորված հասարակությունը նկարահանել է այդ տարօրինակ օբյեկտը: Բրիտանական Բրիստոլ քաղաքի նավահանգստում պատահական անցորդները ականատես են եղել մի ուշագրավ երևույթի: Բրիստոլի ծովածոցում լող է տվել ինչ-որ տարօրինակ օբյեկտ, որը շողացել է լույսի տարբեր գույներով: Նա շարժվել է և այնքան մոտ է եղել ջրի մակերեսին, որ թվացել է` նույնիսկ կենդանի է: Ականտեսների վկայությամբ, այն շարժել է նաև իր մարմինը:
  • Վստահության ձևավորում կրթության որակի ապահովման համակարգում

    Վստահության ձևավորում կրթության որակի ապահովման համակարգում

    07.12.2013| 15:24
    «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձևավորում» որակի ապահովման երկրորդ ֆորումն ամփոփեց իր աշխատանքները: Ֆորումի ընթացքում քննարկվեցին երեք հիմնական ուղղություններ`բուհական և մասնագիտական կրթության համակարգում որակի ապահովման ձեռքբերումները, մարտահրավերները, ամփոփվեց փորձնական հավատարմագրման շրջափուլը:
  • Աղետի գոտին դեռևս աղետի գոտի է

    Աղետի գոտին դեռևս աղետի գոտի է

    07.12.2013| 13:29
    1988-ի դեկտեմբերի 7-ին ես Իջևանի մեր շենքի մոտ կագնած էի: Հանկարծ ոտքերիս տակ ասֆալտը ալիքվեց: Կողքի նայեցի`մեր շենքն օրորվում էր: Նման բան չէի տեսել երբևէ: Եղել էին երկրաշարժեր, որոնց ժամանակ մեր շեմնքը թեթև օրորվել էր, բայց սա ուրիշ բան էր: Մինչև կհասկանայի ինչ է կատարվում` մայրս լեղապատառ մոտեցավ. «Ինչ լավ է տանը չես, ուժեղ երկրաշարժ է, ռադիոյով ասել են` Սպիտակը չկա»: