20.09.2025|
14:02
Նիկոլի մեկուկես ժամանոց ելույթում, որի մասին կարելի է մի քանի տասնյակ հոդվածներով հակադարձել, քանի որ ամբողջովին թաթախված էր մանիպուլյացիոն և պոպուլիստական հայտարարություններով, մի քանի դրվագներ կան, որոնք թերևս արժե բարձրաձայնել։ Ասեմ, սա ոչ թե անում եմ նրա համար, որ փորձում եմ մտնել վերջինիս օրակարգ, այլ զուտ թիրախային անդրադառնալ, որ ասածը 180 աստիճան սուտ է, ու ներկայացվում են աղավաղված թեզեր...