ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կապանի անտառներում սկսվել են ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքները

Կապանի անտառներում սկսվել են ավիացիոն քիմիական  պայքարի աշխատանքները
14.06.2012 | 01:08

Կապանի տարածաշրջանի շուրջ 3500 հա անտառատարածքներում սկսվել են «տերևակեր ոսկետուտ» և «երկրաչափ» կոչվող վնասատուների դեմ ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքները, որոնց ավարտը նախանշվել է մինչև հունիսի 17-ը: Պայքարն ընթանում է Կապան քաղաքի Կավարտ, Շղարշիկ, Համլետավան թաղամասերին, ինչպես նաև տարածաշրջանի 23 գյուղական համայնքներին հարող անտառատարածքներում:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից, տեղական ԶԼՄ-ներով տարածված հաղորդագրության համաձայն, ներկայումս արգելվել է մարդկանց և կենդանիների մուտքը նշված տարածքներ: Այդ տեղանքներից դուրս են բերվել նաև մեղվաընտանիքները: Բնակիչները նախազգուշացվել են, որ նաև սրսկումներից հետո առնվազն 20 օր հատապտուղներ և բույսեր չհավաքեն:
Ըստ տեղեկատվության, մեկ ամսվա ընթացքում նշված միջատներն արդեն հասցրել են վնասել վերոնշյալ տարածքները. այդ են վկայել անտառներում հայտնաբերված որոշ թվով տերևազուրկ ծառեր:
Նշենք, որ Կապանի այգիներում շարունակական փուլում են նաև բնակիչների կողմից իրականացվող անհատական պայքարի աշխատանքները:

Դիտվել է՝ 1624

Մեկնաբանություններ