Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

16-ում սիրահարվեք, բայց 18-ում ամուսնացեք

16-ում սիրահարվեք, բայց 18-ում ամուսնացեք
12.07.2012 | 15:46

Հուլիսի 12-ին կառավարության նիստն ընդամենը 25 րոպե տևեց։ Նիստը վարում էր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։ Քննարկվող մի շարք հարցերից, թերևս, ընտանեկան օրենսգրքում կատարված փոփոխությունն առաջացրեց նիստին հետևող լրագրողների տարակարծությունը։ Փոփոխության համաձայն` թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց ամուսնության տարիքը սահմանվել է 18 տարին։ «Ինչո՞ւ, գուցե ես սիրահարվում եմ 16-17 տարեկանում, ուրեմն չամուսնանա՞մ»,- տարակուսում էին մեր որոշ գործընկերներ։ Մինչ նրանք տարակուսում են, նկատենք, որ օրենքի այս փոփոխությունը, պայմանավորված է նաև դպրոցների 12-ամյա լինելու հանգամանքով, քանի որ երեխան դպրոցն ավարտելու է 18-19 տարեկանում։ Չնայած, կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների հավաստմամբ, այս փոփոխությունը բխում է Եվրամիության պահանջներից։ Գուցե և դրանում ճշմարտություն կա, քանի որ փոփոխությունը պայմանավորված է գենդերային հավասարություն ապահովելու անհրաժեշտությամբ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ