Հայաստանում նախապատրաստվում է մասոնների նոր կոնֆերանս: 2011-ի հուլիսին հայ մասոնների համաժողովին մասնակցելու համար Ֆրանսիայից ժամանել էր Grand Orient De France օթյակի մեծ վարպետ Գի Արսիզենը: Նա իր այցը բացատրել էր սփյուռքում հայ ընկերներ ունենալով և... այն հանգամանքով, որ Հայաստանը հոգևոր կարևոր հող է, գտնվում է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում և օգնության կարիք ունի: Անցյալ տարի մասոնները Հայաստանում քննարկել են մարդու, կնոջ իրավունքներին, արժանապատվությանը վերաբերող հարցեր: Նրանք ուզում են Հայաստանում մատչելի դարձնել իրենց գաղափարախոսության հիմնարար արժեքները` ժողովրդավարության, մարդու իրավունքների, հավասարության մասին: 2012-ի համաժողովի ճշգրիտ ժամանակը դեռ որոշված չէ, նախապատրաստական աշխատանքներ են կատարվում: