Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Գարիբալդիին արտաշիրիմում է սպասվում

Գարիբալդիին արտաշիրիմում է սպասվում
27.07.2012 | 12:18

Իտալիայի իշխանությունները թույլատրել են կատարել ազգային հերոս Ջուզեպե Գարիբալդիի մասունքների արտաշիրիմում։ Արտաշիրման խնդրանքով դիմել էին Գարիբալդիի ժառանգները։ Նրանք ցանկանում են վստահ լինել, որ Կապրերա կղզում գտնվող գերեզմանատանն իրոք ամփոփված է իրենց հանրահայտ նախնու դին։ Գարիբալդիի հետնորդները մտավախություն ունեն, որ գերազմանը կարող է թափուր լինել։

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ