Սեպտեմբերի 20-23-ին Տոկիոյում անցկացված «JATA» միջազգային զբոսաշրջային խոշորագույն ցուցահանդես-ֆորումին, ավելի քան 150 երկրների տուրիստական կազմակերպությունների և կառավարության ներկայացուցիչների հետ, մասնակցել է նաև «Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը» (ՀԱՄՀ): Միջոցառումը հովանավորել է Զբոսաշրջային գործակալների ճապոնական ասոցիացիան:
Ըստ հիմնադրամի, նշված ցուցահանդեսին ՀԱՄՀ-ի մասնակցելը նպատակաուղղված էր Հայաստանի զբոսաշրջային ոլորտում գործընկերային նոր կապերի ձեռքբերմանը, ոլորտի արտադրանքի իրացմանն ու ներգնա զբոսաշրջության զարգացմանը:
Ըստ տեղեկատվության, վերոհիշյալ օրերին հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի զբոսաշրջության կազմակերպության ղեկավարության հետ, քննարկել երկկողմանի զբոսաշրջային շփումներն ու ոլորտում որակական նոր մակարդակի բարձրացման հնարավորությունները:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ