«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Ոստիկանին փոխարինելու է տեխնիկան

Ոստիկանին փոխարինելու է տեխնիկան
25.09.2012 | 12:12

Այսօր մայրաքաղաքի ճանապարհային ոստիկաններից ոմանք ցանկություն ունեն աշխատելու մարզերում, իսկ պատճառը երթևեկությունը նկարահանող սարքերն են` որքան շատանա դրանց թիվը, այնքան կքչանան ոստիկանների հաստիքները: Որքանո՞վ է այս տեղեկությունն իրականությանը մոտ` փորձեցինք պարզել ոստիկանությունից: Մասնակիորեն հաստատելով լուրը, ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ ոչ թե կրճատումներ են լինելու, այլ փողոցներում ոստիկանների թիվը նվազելու է, քանի որ արդեն իսկ նկարահանող սարքեր կան: Սա չի՞ նշանակում, որ ճանապարհային ոստիկաններ, որպես այդպիսիք, այլևս աշխատանքի չեն ընդունվի, իսկ եղածներն էլ կազատվեն աշխատանքից: «Ոչ, աշխատող ճանապարհային ոստիկանները սկսելու են այլ բնույթի աշխատանք իրականացնել»,- վստահեցրին ոստիկանությունից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am