Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Գտել են դժոխքի ճանապարհը

Գտել են դժոխքի ճանապարհը
03.10.2012 | 13:52

Զանգվածային հիստերիա են առաջացրել Կոլա թերակղզում անցկացված հետազոտական աշխատանքները։ Հետազոտողների խումբը հորատման աշխատանքներ էր կատարում, որոնց արդյունքում փորվել է աշխարհի ամենախոր հորանցքը։ Գիտաշխատողների ասելով, իրենք գտել են «Դժոխքի ճանապարհը»։ Այդ մասին վկայում են մի քանի անբացատրելի փաստեր։

14 կմ խորության վրա հորատիչն սկսել է դեսուդեն խփվել. դա նշան է այն բանի, որ այն հանդիպել է վիթխարածավալ խոռոչի։ Հորատման գոտում ջերմաստիճանը հասնում էր հազար աստիճանի, իսկ այն բանից հետո, երբ հորանցք է իջեցվել ջերմադիմացկուն միկրոֆոն` լիթոսֆերային սալերի շարժման աղմուկը ձայնագրելու համար, հորատողները լսել են սրտակեղեք ձայներ։
Սկզբում նրանք այդ ձայներն ընդունել են իբրև անսարք տեխնիկայի ճռինչ, բայց հետո, երբ հորատման սարքը կարգավորվել է, նրանց վատթարագույն կասկածներն արդարացել են. ձայները հիշեցնում էին հազարավոր տառապյալների ճիչեր ու տնքոցներ։
Հորատման աշխատանքները դադարեցվել են, դրանք բացատրելով անբավարար ֆինանսավորմամբ։ Վերևից իջած ցուցումով, հորատման աշտարակը պետք էր քանդել, սակայն փողը դրա համար էլ չհերիքեց։

Դիտվել է՝ 1487

Մեկնաբանություններ