Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Երևանում կբացվի սիրիական կրթական ծրագրով դպրոց

Երևանում կբացվի սիրիական կրթական ծրագրով դպրոց
08.10.2012 | 14:13

Վաղը՝ հոկտեմբերի 9-ին, Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում տեղի կունենա սիրիական կրթական ծրագրով (արաբերենով) «Կիլիկեան» դպրոցի բացման արարողությունը։

Դպրոցի ստեղծումը նախաձեռնել է «Կիլիկեա» բարեսիրական կազմակերպությունը` Հայաստանում հաստատված սիրիահայերի ընտանիքների համար, որպեսզի երեխաների կրթական գործընթացը չընդհատվի, և Սիրիայում քաղաքական իրավիճակը կայունանալուց հետո երկիր վերադառնալիս դժվարություններ չառաջանան:

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ