ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՄԱԿ-ի որոշմամբ խաղաղապահները կմտնեն Մալի

ՄԱԿ-ի որոշմամբ խաղաղապահները կմտնեն Մալի
21.12.2012 | 12:50

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Մալիի հյուսիսից իսլամիստներին հեռացնելու նպատակով ռազմական միջամտություն ցուցաբերելու որոշմանը։

Անվտանգության խորհրդի անդամները միաձայն Արևմտյան Աֆրիկայի երկրների ռազմական կոնտինգենտին տվել են մեկ տարի ժամկետով մանդատ՝ նշված գործողությունն իրականացնելու համար։
Ֆրանսիայի կողմից ներկայացված որոշման մեջ նաև նշվում են այն հիմնական նպատակները, որոնց անհրաժեշտ է հասնել Մալիում, այդ թվում՝ քաղաքական կայունություն և ազգային զինված ուժերի պատրաստում։
Մալիի հյուսիսը մարտյան ռազմական հեղափոխության հետևանքով զավթվել է զինված խմբավորումների կողմից, որոնցից մի քանիսը կապեր ունեն «Ալ Կաիդայի» հետ։ Մարտից սկսած՝ երկրի այդ հատվածներում հաստատվել են շարիաթի օրենքներ։

Դիտվել է՝ 1743

Մեկնաբանություններ