Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աղոթարան

Աղոթարան
26.03.2013 | 00:24

Աղաղակեմ դեպ Քեզ, Տեր,
ու Դու լսես ինձ.
Այս շաբաթվա մեջ
Աղաղակեմ ու ասեմ Քեզ, Տեր,
Որ մեղքիս դուռը կրկին
չփակվեց,
Որ սիրուդ ձայնը ինձ չնորոգեց,
Որ անդնդախոր մեղքի ձորերը
Կալեցին կրկին աղոթքիդ ձայնը:
Օ՜, Տեր իմ հզոր, Տե՜ր ամենակալ.
Աղերսում եմ Քեզ` ասա ինձ նորեն, հանց
Գեդեոնին.
-Դու զորավոր ես, զի ես քեզ հետ եմ:
Ասա՜, ասա՜, Տեր, աղերսում եմ Քեզ:

Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ