ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Աշխարհում կա 13,8 միլիոն հրեա

Աշխարհում կա 13,8 միլիոն հրեա
30.03.2013 | 22:51

Իսրայելը 2013 թ. իր պատմության մեջ առաջին անգամ ամենաշատ հրեա բնակչություն ունեցող երկիրը դարձավ: Երուսաղեմի Հրեական համալսարանի տվյալներով աշխարհում կա 13,8 միլիոն հրեա, նրանցից վեց միլիոնը բնակվում է Իսրայելում, 5,5 միլիոնը` ԱՄՆ-ում: Այսօր Իսրայելի 8 միլիոն բնակչության մեջ երկրորդ տեղում արաբներն են` 1,6 միլիոն, երրորդն արևելաեվրոպական ծագումով քրիստոնյաներն են: Իսրայելի ՆԳՆ-ի տվյալներով այլ երկրներում բնակվող հրեաների թիվը պակասում է:

Դիտվել է՝ 2373

Մեկնաբանություններ