Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երկրում հասունանում է վենդետտան

Երկրում հասունանում է վենդետտան
09.09.2013 | 18:49

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՀ ՊՆ քննչական ծառայության որոշումը զայրույթի ալիք է առաջացրել իրավապաշտպանների և քաղաքացիական ակտիվիստների շրջանում: Սրան զուգահեռ՝ գործ է հարուցվել ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի նկատմամբ, որի եղբայրը սպանվել էր Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Սպանվածի հայրը ԶԼՄ-ներին հայտնել է, որ իրենք ձեռքերը ծալած չեն նստելու: Թե ինչ են անելու՝ տակավին հայտնի չէ: Պարզ է միայն, որ Հայաստանի իշխանությունները տեղի տվեցին հայտնի մարզպետի առջև, բավարարվեցին նրա պաշտոնանկությամբ և նրա մերձավորներին շուրջ երեք ամիս ազատազրկելով: Իսկ դա ոչ միայն հանգուցալուծում չէ, այլ՝ ավելի է թեժացնելու բորբոքված կրքերը: Չմոռանանք, որ անցած երեք ամիսների ընթացքում <ի հայտ եկան> մարզպետի՝ նախկինում արված բռնարարքների մասին նորանոր պատմություններ, որոնք հենց Լիսկայի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հիմք պետք է դառնային: Եվ քանի դեռ իշխանությունները բարեհաճ վերաբերմունք են ցուցաբերում Սուրեն Խաչատրյանի նկատմամբ և մեղավոր ճանաչում նրա անմիջական զոհերին, Հայաստանում գործելու է վենդետտայի միջոցով հարցեր լուծելու տարբերակը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1360

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ