ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Երկրաշարժ՝ Հայաստանում

Երկրաշարժ՝ Հայաստանում
21.09.2013 | 11:34

Սեպտեմբերի 20-ին` ժամը 22.29, «ՍՊԾ» գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Ամասիա քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2,4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.93 աստիճան և արևելյան երկայնության 43.85 աստիճան:
Երկրաշարժը զգացվել է Ջրաձոր գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ