Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ձեր գործի անունն ի՞նչ է

Ձեր գործի անունն ի՞նչ է
27.09.2013 | 13:27

Հայաստանում ամեն օր համոզվում ես, որ ճիշտ է այն տեսակետը, թե հանձնաժողովներ ստեղծվում են հարցերը կոծկելու նպատակով: Նման հանձնաժողովներից մեկն էլ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն է, որը կոչված է պաշտոնյաներին «դարձի» բերելու: Իրականում ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով մերժվում է այս կամ այն դիմումը: Վերջին թարմ օրինակը ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանին է առնչվում: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել էր հանձնաժողովին` խնդրելով քննության առնել Գորիկ Հակոբյանի վարքագիծը: Հիշեցնենք, որ ԱԱԾ ղեկավարը կառավարության դիմաց ցույց անողներից մեկին ասել էր. «Էշ ա, արա: Ինչ ես գոռում, այ ոչխար»: Պարզվում է, հանձնաժողովին հարկավոր է, որ այդ մասին իրենց տեղեկացնեն ակցիայի կազմակերպիչները, ցուցարարները: Սակայն ի՞նչ տարբերություն, թե ով է դիմումը ներկայացրել, խոսքը հասարակական վայրում պետական պաշտոնյայի վարքագծին է առնչվում: Պաշտոնյան իրեն թույլ է տվել մի արտահայտություն, որն ամենաքիչը պարասավանքի է արժանի, հիմա ինչքանո՞վ է կարևոր, թե հանձնաժողովին ով է դիմել: Դիմողին եք քննո՞ւմ, թե՞ երևույթը: Եթե այս հանձնաժողովը ստեղծելու նպատակն անպարկեշտ պաշտոնյաներին պատասխանատվությունից ազատելն է, ուրեմն կարելի է ասել` իրենց առաքելությունը հրաշալիորեն կատարել են: Բաց է մնում մի հարց. եթե ոչ մի պաշտոնյա, հանձնաժողովի դիտարկմամբ, էթիկական ոչ մի խախտում չի արել, ձեր գործի անունն ի՞նչ է: Երևի թե տվյալ պարագայում «էթիկապես» ճիշտ կլիներ լուծարել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1431

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ