ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Մի շարք միջոցառումներ՝ երիտասարդական տոների առթիվ

Մի շարք միջոցառումներ՝ երիտասարդական տոների առթիվ
07.10.2013 | 12:04

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երիտասարդության համաշխարհային օրվա (նշվում է նոյեմբերի 10-ին) և Ուսանողության միջազգային տոնի (նշվում է նոյեմբերի 17-ին) առթիվ կազմակերպում է մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես նոյեմբերի 12-14-ը Երևանում կանցկացնի երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողով, որտեղ առանձին տաղավարներով ներկայացված կլինեն երիտասարդական, ուսանողական կառույցներ, երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններ։ Նոյեմբերի 13-16-ը Հայաստանի նկարիչների միությունում կկազմակերպվի երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների (գեղանկար, գրաֆիկա, լուսանկար, քանդակ) ցուցահանդես-մրցույթ։ Հիմնադրամը տոնական օրերի շրջանակներում նոյեմբերի 18-ին ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում կանցկացնի նաև երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո։ Իսկ «Երաժշտությունն անիվների վրա» միջոցառմամբ երաժշտական խմբերն ու անհատ կատարողները տոնական տրամադրություն կստեղծեն բուհերի տարածքում և քաղաքում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը երիտասարդական տոների առթիվ կազմակերպել է նաև մի շարք մրցույթներ, մասնավորապես, ֆեյսբուքյան գրառումների և ՀՀ անկախության թեմայով հոլովակների մրցույթ։ Հաղթողները մրցանակները կստանան տոնական միջոցառումների ընթացքում։ Սպասվում են նաև այլ անակնկալներ։

Հայաստանի երտասարդական հիմնադրամի ծրագրերը երիտասարդական տոների առթիվ արդեն ավանդույթ են դարձել։ Դրանց նպատակը երիտասարդներին համախմբելն է, երիտասարդական կառույցների ակտիվացումը, տոնական օրերը բովանդակալի դարձնելը, ինչպես նաև՝ երիտասարդներին մշակութային, հանրային կյանքում ներգրավելը։

Դիտվել է՝ 1207

Մեկնաբանություններ