Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչի՞ն է սպասում Հովիկ Աբրահամյանը

Ինչի՞ն է սպասում Հովիկ Աբրահամյանը
07.10.2013 | 15:15

Մինչ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին ուղղված հարցը տարբեր գնահատականների էր արժանանում Հայաստանում, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վկայակոչելով «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքը, հայտարարել էր նրան ԵԽԽՎ պատվիարկության անդամի կարգավաիճակից զրկելու մասին: Զարուհի Փոստանջյանն էլ իր հերթին էր դիմել ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողով և պարզաբանումներ ստացել, որ Հովիկ Աբրահամյանն իրավասու չէ փոփոխություններ կատարել հայկական պատվիրակության կազմում, և եթե նա փորձի նման քայլ անել, ապա արձագանք կլինի հենց Եվրախորհրդից:

Հովիկ Աբրահամյանն այդ առթիվ հանդիպել էր նաև ԱԺ բոլոր խմբակցությունների հետ:
Եվ հիմա Հովիկ Աբրահամյանը լռում է: Համենայնդեպս, այս օրերին նա հանդես չի գալիս որևէ հայտարարությամբ: Տեսնես՝ ինչի՞ է սպասում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ