Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կասկածյալը հայ չէ, ադրբեջանցի է

Կասկածյալը հայ չէ, ադրբեջանցի է
15.10.2013 | 13:33

ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչությունը հայտարարություն է տարածել, ըստ որի, Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում Եգոր Շչերբակովին դանակահարելով սպանել է 1982 թ. ծնված ադրբեջանցի Օրհան Զեյնալով Զահիտ Օղլուն: Ընդհանրապես, լուրի գնահատման չափանիշները շատ են, ու այդ շարքում կարևորներից մեկը լուրի մերձավորության հատկանիշն է: Այս պարագայում «գործող անձը» հայ չէ և դրանով իսկ մերձավորության հանգամանքը, թվում է, վերանում է: Բայց սա խաբկանք է, որով ուրախանում են շատ հայեր սոցցանցերում: Սպանողը նախնական վարկածով ադրբեջանցի է ու լուրի մերձավորության աստիճանը մեզ համար չի նվազում ոչ այն պատճառով, որ Ադրբեջանը աշխարհագրորեն մեր հարևանն է, այլ որ ադրբեջանցիներին, ինչպես և մեզ, ռուսաստանցիները անվանում են` «лицо кавказской национальности»: Մենք ազգայնական ռուսների համար նույն դեմքն ունենք, ու նախորդ երկօրյա մոսկովյան ընդհարումները ոչ թե նրա համար էին, որ մարդ է սպանվել, այլ որ այդ ազգությամբ ռուս մարդուն սպանել է այլ ազգի ներկայացուցիչ, այս դեպքում` կովկասցի: Այնպես որ ուրախանալու որևէ պատճառ չեմ տեսնում, որ կասկածյալը ազգությամբ ադրբեջանցի է ու չենք էլ կարող բացառել, որ գազազած ազգայնականների հարվածներից որևէ հայի բաժին չի հասել: Նման նախադեպեր` որքան ուզեք:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ