Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

"Сгинь, нечистая сила!"

"Сгинь, нечистая сила!"
25.10.2013 | 15:25

Թողեք, թողեք «տառապեն» էդ պատգամավորները` աշխատավարձերի բարձրացման «մոմենտով»: Թող բարձրանա դրանց աշխատավարձը, թո´ղ: Նրանց աշխատավարձը դառնում է (բռնվեք)...666 հազար դրամ` 300 հազարից:

-Լյուցի՜, էս ինչ ես անո՜ւմ...

Հա, է´լի ,Լյուցիֆերի թիվն է` ընկած հրեշտակի, նույն իր` սատանայի ("сгинь, сгинь нечистая сила"): Ու մեր հարգարժան «լյուցիները», փոխանակ բողոքեն սրա դեմ, վերցրել, եսիմ ինչերից են խոսում խորհրդարանում` երեք օր: Դեռ չգիտեն գլխներին գալիքը: Թե՞ հենց լավ էլ ճիշտ ու օրինչափ է նրանց էդ վիճակը: Հաստա´տ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ