Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Շանթին պրովոկացիայի են ենթարկել իշխանությունները»

«Շանթին պրովոկացիայի են ենթարկել իշխանությունները»
06.11.2013 | 17:53

Շանթ Հարությունյանի և իր համախոհների ձերբակալման օպերացիան նախաձեռնած ոստիկանության գործողություններից երեկ կարելի էր այն տպավորությունը ստանալ, թե մի խումբ ահաբեկիչներ հատել են Հայաստանի սահմանը, մտել Երևան, և շուտափույթ անհրաժեշտ էր ձեռնարկել համապատասխան միջոցներ: Կարծես Շանթ Հարությունյանը չէր մի քանի օր շարունակ Ազատության հրապարակում նստացույց արել, հայտարարել հեղափոխություն սկսելու մասին, կարծես նա ծավալուն հարցազրույցներ չէր տվել տարբեր ԶԼՄ-ների և հայտարարել իր անելիքների մասին: Իրավաչա?փ էին այն գործողությունները, որոնք կիրառեց ոստիկանությունը՝ շրջափակելով Մաշտոցի պողոտային և Ազատության հրապարակին հարող տարածքները, բռնություն կիրառեց ՀՀ քաղաքացիների նկատմամբ, նրանցից 37 հոգու բերման ենթարկեց: Իրավապաշտպան, «Իրավունք և ազատություն» կենտրոնի ղեկավար Վարդան Հարությունյանը irates.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Շանթ Հարությունյանն իր գործողությունների մասին տեղյակ է պահել հանրությանը դեռ վաղուցվանից: «Իշխանությունների խնդիրը պետք է լիներ այդ ամեն ինչը կանխելը: Նրանք ոչ միայն չեն կանխել, այլև՝ նպաստել են, որպեսզի Շանթը դիմի գործողությունների: Կարելի է ասել, որ, ըստ էության, նրանք պրովոկացիայի են ենթարկել Շանթին: Իմ տեսանկյունից՝ Շանթի և իր ընկերների գործողությունները այնքան էլ ցանկալի չէին: Իշխանությունները, օգտագործելով Շանթի քայլերը, դիմեցին բռնությունների: Տեղի է ունեցել երկկողմանի բռնություն: Այստեղ պետք է խոսք լինի այն մասին, որ մարդիկ ստիպված դիմում են բռնության, և խոսք պետք է լինի այն մասին, որ, իշխանությունները, շատ լավ իմանալով, թե ինչ է պատրաստվում անել Շանթը, քայլեր չեն ձեռնարկել կանխելու դրանք»,- ասաց Վարդան Հարությունյանը: Հիմա քննարկվում է այն հարցը, որ Շանթ Հարությունյանը փորձել է դիմել ծայրահեղ քայլերի: Վարդան Հարությունյանը կարծում է, որ իշխանություններն իրենց ընդդիմախոսների համար այլ ելք չեն թողել: «Իշխանությունները տարիներ շարունակ, անկյուն քշելով իրենց ընդդիմախոսներին, ստիպում են, որ մարդիկ դիմեն նման քայլերի: Շանթի այս քայլը ապացուցում է, որ կգտնվեն մարդիկ, որոնք հետագայում էլ կարող են դիմել անցանկալի քայլերի»,- նշեց իրավապաշտպանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ