ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Շնորհակալագրեր և պատվոգրեր մշակույթի գործիչներին

Շնորհակալագրեր և պատվոգրեր մշակույթի գործիչներին
26.12.2013 | 13:10

Ամանորի նախաշեմին, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սրահում հանդիպեց Կենտրոնի մշակութային գործիչների և վարչական շրջանի գործընկերների հետ: Երեկոյի ընթացքում Արա Սադոյանը, շնորհավորելով ներկաներին, նշեց. «Մենք միասին ճանապարհ ենք անցել,որի ընթացքում ձեր աջակցությամբ կյանքի ենք կոչել բազմաթիվ գեղեցիկ ծրագրեր՝ ի բարօրություն Կենտրոն վարչական շրջանի: Վստահ եմ, այդ համագործակցությունը նոր` 2014 թվականին էլ կշարունակվի և կտա իր պտուղները: Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ, որ գալիք տարին բոլորիս համար լինի երազանքների իրականացման տարի, դառնա նոր հաղթանակների, սեփական ուժերի հանդեպ վստահության ավելացման տարի»։

Հանդիպման ընթացքում մի շարք մշակութային գործիչներ և գործընկերներ ստացան պատվոգրեր և շնորհակալագրեր վարչական շրջանի ղեկավարի կողմից:

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ