ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Անկոտրում կանցլերը

Անկոտրում կանցլերը
07.01.2014 | 18:43

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դահուկ քշելիս վնասվածք ստանալուց հետո առաջին անգամ հայտնվել է հասարակությանը՝ նա հանդիպել է երեխաներին, որ ծննդյան տոներին բարեգործության համար նախատեսված գումար էին հավաքում: Ավանդական ընդունելությանը, որ 30 տարի անխախտ տեղի է ունենում, կանցլերը եկել է հենակներով: Նա խոստովանել է, որ դեռ դժվարանում է կանգնել:
Վնասվածքի պատճառով Անգելա Մերկելը հետաձգել է այցը Վարշավա, բանակցությունները Լյուքսեմբուրգի վարչապետի հետ:

Դիտվել է՝ 1108

Մեկնաբանություններ