Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Ծանր բեռը ապագա սերունդներին չթողնելու համար պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»

«Ծանր բեռը ապագա սերունդներին չթողնելու համար պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»
29.01.2014 | 12:09

«1.5 միլիոն հայերի ցեղասպանությունն իրենց բնօրրանում ոչ այլ ինչ է, քան մարդկության հանդեպ հանցագործության վառ դրսևորում: Մարդկային հասարակության դեմ երբևէ իրագործած հանցագործությունների մոռացությունը ծնում է նոր հանցագործություններ, զորօրինակ՝ հրեաների Հոլոքոստը Երկրորդ աշխարհամարտի տարիներին»,- ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությանը (Անկարայում հունվարի 27-ին ֆրանսիացի իր գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը Աբդուլա Գյուլը Հայաստանին և հայկական սփյուռքին կոչ է արել «անցյալի ցավերը հետևում թողնել և չփոխանցել սերնդեսերունդ»): Էդուարդ Շարմազանովի համոզմամբ՝ անցյալի կնճռոտ խնդիրները ոչ թե մոռացության է պետք մատնել, այլ լուծել: «Կարծում եմ՝ թուրքական իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ հաշտվելու սեփական պատմության հետ 7 ծանր բեռը ապագա սերունդներին չթողնելու համար պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Հակառակ դեպքում, իրականացնելով ժխտողական քաղաքականություն, նրանք կգործեն ոչ պակաս հանցագործություն, քան երիտթուրքական կառավարությունը»:

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ